Սկիզբ Նորություններ Միջուկ

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

Միջուկ
Լինուքս միջուկի մոդուլ՝ rootkit-ների առկայությունը հայտնաբերելու համար PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Շաբաթ, 25 Ապրիլ 2009 00:00

 
Հայտնի FreeBSD-ի և Լինուքսի ծրագրավորող Ջուզեպե Կոկոմազին հրատարակել է իր նոր նախագծի կոդը, որը անվանել է Curuncula, որը իրանից ներկայացնում է Լինուքս միջուկի մոդուլ, որը հայտնաբերում է rootkit-ների առկայությունը միջուկում։ Այն օգտագործում է Intel պրոցեսորներում ներդրված ուղղման համար նախատեսված գործիքները։ Այս մոդուլը աշխատում է միջուկի 2.4 և 2.6 տարբերակներում։
 
Նոր մարտավարություն Լինուքսի միջուկի կոդի մաքրման համար PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2009 00:00

 
Անցած շաբաթ՝ Սան-Ֆրանցիսկոյում, անցկացված Լինուքսի ստեղծողների գագաթնաժողովը (Linux Collaboration Summit) հավաքել էր ՕՀ-ի խմբակցության կարկառուն դենքերին։ Քննարկվեցին ամենա կարևոր հարցերը կապված ՕՀ-ի հետագա զարգացման հետ։ Ինչպես միշտ, տեխնիկական քննարկումների մեծ մասը եղել է Լինուքսի միջուկի վերաբերյալ։ Էնդրիու Մորտոնի, Գրեգ Կռաո-Խարտմանի, Կիտ Պակառդի, Տեդ Տսօի և Linux Weekly News-ի խմբագիր՝ Ջոնաթան Կորբեթի գլխավորությամբ ծրագրավորողները քննարկել են նոր սարքերի դրայվերների ստեղծման, EXT4 ֆայլային համակարգի և այլ հարցեր։

Ուշադրությունից չվրիպեց նաև հայտնաբերված սխալների ուղղման հարցը։ Բոլորին լավ հայտնի է, որի ծրագրավորողները բավականին շուտ են սկսում միջուկի նոր հնարավորությունների իրագործումը և հպարտեն զգում երբ իրենց անունը հայտնվում է որևիցէ մի մոդուլի ստեղծեղների ցուցակում։ Դրա հետ մեկտեղ, երբ անհրաժեշտություն է առաջանում ուղղել սխալները, այդ ծրագրավորողների եռանդը անհետանում է։ Ըստ Մորտոնի՝ հիմնական սխալները գտնվում են ոչ այնքան արժեքավոր նորամուծությունների մեջ և ոչ ինքը, ոչ Լինուս Տոռվալդսը չեն կարող բավականին մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրել այդ հատվածներին։ Դրա հետ կապված, շատ արժեքավոր գտնվեց Ռաֆայել Վիսոկի աշխատանքը։

Ռաֆայելը իր վրա է վերցրել միջուկում առաջացած սխալների ուղղման պարտականությունը, որը Ռաֆայելից առաջ կատարում էր Նատալի Պռոտասեվիչը։ Ռաֆայելը իր ուժերով ստեղծել է մի համակարգ, որը հետևում է սխալ-դաշտերի հաղորդագրություններին և համապատասխանեցնում է կոդի այս կամ այն հատվածին, որի հիման վրա որոշվում է սխալի հեղինակը։ Այս տեղեկությունների հիման վրա, շաբաթական կազմվում է արձանագրություն, որում ոչ միայն նշվում է բաց, նոր և ուղղված սխալների մասին, այլ նշվում է նաև անփույթ ծրագրավորողների ազգանունները։

Այս մեթոդիկան ծրագրավորողներին ստիպում է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ 2.6.29 տարբերակի թողարկումից մոտ մեկ ամիս առաջ, բոլոր այն ծրագրավորողներին, որոնց անունները կայն ցուցակում, ուղարկվել է նամակ, որում Վիսոկը բարեհամբյուր խնդրում է տեղեկացնել հայտնաբերված սխալի մասին՝ ուղղված է արդյոք սխալը թե ոչ, եթե ոչ, ապա տեղեկացնել պահանջվում է իրենց մասնակցությունը ուղղման գործում։
 
 


Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009