|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 06 Ապրիլ 2009 21:25 |
Մեկ տարվա աշխատանքներից հետո դուրս է եկել հայտնի, ազատ տարածվող Nexuiz 2.5 խաղի նոր տարբերակը, որում կատարված են մոտ երեք հազար փոփոխություններ։ Ամենահետաքրքիր ներությունները. - Ամբողջովին արտագրվել է ցանցային խաղի կոդը, որի հետևանքով ցանցի արագության պահանջները կրճատվել են մոտ երկու անգամ։
- Ավելացվել է նոր խաղային ռեժիմ, որը անվանել են "Մրցարշավ", որի ժամանակ պետք է արավելագույնս արագ անցնել խաղային մակարդակը։
- Ավելացվել է մի-քանի նոր զենքերի տեսակներ։
- Ավելացվել է խաղային մակարդակների խմբագրիչ՝ NetRadiant;
- Բարելավվել է բոլոր ձայնային և տեսա էֆեկտները։
- Ավելացվել է միքանի նոր քարտեզներ՝ չբնակեցված գործարաններ (DM, TDM, MinstaGib), քարտեզներ "Մրցարշավ" խաղային ռեժիմի համար;
- Ավելացվել է խաղի տեսագրման ռեժիմ, տեսագրությունը կարելի է նաև պահպանել Ogg Theora տեսքով։
- Կատարվել են բազմաթիվ բարելավումներ համագարգչի խաղացողների պահվացքի մեջ՝ համատեղ գործողություններ, թռիչքներ, լող, CPU-ի օգտագործման նվազեցում։
- Կատարվել են բազմաթիվ սխալների ուղղումներ, որոնք բերում էին խաղի փլմանը. Ուղղված է ATI քարտերի հետ կապված սխալը։
|