Սկիզբ Նորություններ Ծրագրեր

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

Ծրագրեր
Phoronix Test Suite-ի նոր 2.4 տարբերակ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Վարդան Գևորգյան   
Հինգշաբթի, 04 Փետրվար 2010 15:31

Թողարկվել է համակարգի արտադրողականությունը ստուգող Phoronix Test Suite փաթեթի նոր 2.4 տարբերակը։ Փաթեթը աշխատում է Լինուք, OpenSolaris, BSD ու Mac OS համակարգերում և տարածվում է ԸՀԱտ3-ով։

Համեմատած նախորդ տարբերակի հետ, այս տարբերակում կատարված են մոտ 180 փոփոխություններ, որոնցից են՝

  • Բարելավված է համատեղելիությունը հետևյալ համակարգերի հետ՝  OpenSolaris, FreeBSD 8.0, OpenBSD և NetBSD։ Ավելացված է բջջային համակարգեր՝ Palm webOS և Optware, նաև ավելացված է սկզբնական ապահովվումը Microsoft Windows 7-ի համար։

  • Ավելացված է նոր ստուգումների հնարավորություն՝  GCrypt, Bullet Physics Engine, Himeno Pressure Solver, FS-Mark, CompileBench, Unpack-Linux, Unigine Heaven, Battery-Power-Usage, Idle-Power-Usage, x264 և VDrift FPS Monitor։

 

 
Նոր ClamAV 0.95.3 139 ուղղումներով PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2009 12:56

Թողարկվել է ազատ տարածվող անտիվիրուսային ClamAV ծրագրի 0.95.3 նոր տարբերակը, որում կատարվել են 139 ուղղումներ։ Նոր տարբերակում կարելի է նշել հետևյալ օգտակար բարելավումները․
  • Բարելավված է աշխատանքը Windows ՕՀ-ոի հետ։ Կանգնեցված է OS/2 ՕՀ-ի սպասարկումը։
  • Ավելացված է նոր կատարվող ֆայլերի ապահովումը՝ 64 բիթանոց ELF, Mach-O, UB (Universal Binaries) և IS (IS-cab և IS-msi):
  • Ավելացված է cpio և 7z արխիվների ապահովումը։
  • cvd ֆայլերը բեռնվում են միանգամից՝ առանց ժամանակավոր ֆայլում պահպանվելու։
  • Բարելավվել է PDF ֆայլերի ստուգման կոդը։
  • 30%-30% բարելավված է PE ֆորմատի մեծ ֆայլերի ստուգման արագությունը։
 
Ինտուզիաստները իրենց ձեռքն են վերցրել ZFS-ի ինտեգրումը MacOS X-ում PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երկուշաբաթի, 02 Նոյեմբեր 2009 13:02

Անցիալ շաբաթ Apple կազմակերպությունը փակել է zfs.macosforge.org բաց նախագիծը, որը զբաղվում էր ZFS ֆայլային համակարգի ներդնումով MacOS X ՕՀ-ում։ Փակումը բերեց նրան, որ որոշ ինտուզիաստներ ստեղծեցին նոր բաց նախագիծ MacZFS, որը հիմնված է Apple-ի կոդի վրա, բայց տարբերվում է ինտեգրման մեխանիզմով։ MacZFS-ը չի կատարվում միջուկի մակարդակի վրա այլ օգտագործողի մակարդակի վրա՝ օգտագործելով MacFUSE։
MacOS X-ի այն օգտագործողները, որոնք ուզում են օգտագործել ZFS նոր մոդուլը կարող են օգտագործել պատրաստված երկուական փաթեթից։
 
VirtualBox 3.0.10, որում ուղղված են 30 սխալներ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2009 18:38

Թողարկվել է VirtualBox-ի ուղղումներով 3.0.10 տարբերակը, որում ուղղված են 30 սխալներ։
Որոշ ուղղումներ․
  • բարձրացված է SMP ռեժիմում աշխատող ՕՀ-ի կայունությունը,
  • Mac OS X ՕՀ-ում վերացված է հիշողության կորուստը,
  • ուղղված են որոշ սխալներ Windows 7 ՕՀ-ի ապահովման համար,
  • ուղղված է Solaris 10-ում DVD-ով աշխատելու հետ կապված սխալը,
  • ստուգված է աշխատանքը Linux 2.6.32rc4-ի վրա,
  • բարձրացված է USB 2.0 սարքերի հետ աշխատանքի կայունությունը։
 
AbiWord տեքստային պրոցեսորի նոր 2.8.0 կայուն տարբերակ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2009 00:00

6 ամիս տևած աշխատանքներից հետո թողարկվել է տեքստային պրոցեսոր AbiWord-ի 2.8.0 նոր կայուն տարբերակը։
Հիմնական նորություններն են․
  • Տեքստում հնարավորություն կա կոմենտարներ ավելացնել։
  • Չակերտների տեղադրման ավելի խելացի ռեժիմ։
  • Ամբողջովին ապահովվում է SVG ֆորմատը։
  • Փաթեթի մեջ մտնում է հզոր մի հնարավորություն, որը թույլ է տալիս մեկ փաստաթղթի վրա աշխատել մի քանի անձանց։ Այս հնարավորությունը իրականացված է GNOME Telepathy տեխնոլոգիայի և անվճար AbiCollab.net web-սպասարկիչի օգնությամբ։
  • Փաստաթղթի բազմաէջ խմբագրության ռեժիմ, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ էկրանների վրա միաժամանակ դիտել և խմբագրել փաստաթղթի տարբեր էջեր։
  • Ավելացված է տպագրության նոր ենթահամակարգ, որը հիմնված է ոչ թե Gnome-Print տեխնոլոգիայի վրա, այլ GTK Print-ի։
 
Թողարկվել է Samba 3.3.9 տարբերակը, որում ուղղված են 29 սխալ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2009 02:34

Թողարկվել է Samba 3.3.9 տարբերակը, որում ուղղված են 29 սխալ։
Համեմատաբար կարևոր ուղղումներն են․

  • Ուղղված է Windows 2008(2008 r2)-ի հետ վստահելի հարաբերությունների հետ կապված սխալը
  • Ուղղված է սխալ, որը բերում էր ֆայլերի վնասմանը երբ օգտագործվում էր smbclient ծրագիրը NT4-ի հետ։
  • Ուղղված է Windows 7-ի բաժիններին դիմելու հետ կապված սխալը։
  • Ուղղված է SAMR սպասարկիչի Winbind-ին դիմելու իրավունքների հետ կապված խնդիրը։
 
Pidgin-ի նոր 2.6.3 տարբերակը PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երկուշաբաթի, 19 Հոկտեմբեր 2009 12:55

Թողարկվել է Pidgin-ի 2.6.3 տարբերակը։
Կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Վերացվել է սխալը, որը բերում էր ծրագրի քանդմանը Յունիքս ՕՀ վրա։
  • icq/aim-ի ապահովման կոդում ուղղված է սխալ, որը բերում էր ծրագրի վթարային անջատմանը։ Դա լինում էր երբ ստացվող հաղորդագրությունը ուներ այնպիսի ֆորմատ, որը չի սպասարկվում Pidgin-ի կողմից։
  • AOL-ի հետ համատեղ վերացվել է փակ ցուցակների հետ կապված սխալը։
 
Pidgin 2.5.6 նոր տարբերակը 4 կարևոր ուղղումներով PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Ուրբաթ, 22 Մայիս 2009 23:48

 
Դուրս է եկել հաղորդագրությունների հաղորդման հայտնի սպասառու Pidgin-ի 2.5.6 տարբերակը, որում կատարվել են 4 խոցելիությունների ուղղումներ։
  • Հնարավոր էր իրականացնել բուֆերի լցումը՝ հատուկ ձևակերպված MSN SLP հաղորդագրությունների հաջորդական ուղղարկման միջոցով։
  • Սխալ, որը հնարավորություն էր տալիս դուրս գալ XMPP SOCKS5 "bytestream" սպասարկիչի թույլատրված սահմաններից՝ ֆայլերի փոխանցումը սկսելուց։
  • PurpleCircBuffer ստրուկտուրայի իրագործման սխալ։
  • "decrypt_out()" ֆունկցիայի թույլատրված սահմաններից դուրս գալու ստուգման սխալ։
Բացի սխալների ուղղումներից կատարվել են հետևյալ փոփոխությունները
  • libpurple
    •     Բարելավված է ոչ ակտիվ վիճակում ծրագրի վարվելակերպը, որը բերել է պրոցեսորի օգտագործման նվազեցմանը։
    •     Ուղղված է որոշ սխալներ, որոնք բերում էին ծրագրի վթարային ավարտին։
    •     Օպտիմիզացված է XML տրոհիչը։
  • IRC
    •     Ուղղված է WHOIS հրամանի կատարումը այն օգտագործողների համար, որոնք զուգահեռ միացված են մեծ քանակությամբ IRC սենյակներին։
  • MSN
    •     Ուղղված է մի քանի "race condition" սխալներ, որոնք բերում էին ծրագրի վթարային ավարտին։
    •     Ուղղված են սխալներ, որոնք ի հայտ էին գալիս անվան փոփոխման ժամանակ։
  • Yahoo
    •     Ուղղված է շատ երկար հաղորդագրությունների ուղարկման ժամանակ ծրագրի վթարային ավարտին բերող սխալը։
 
BIND՝ DNS սպասարկիչի, 10-րդ տարբերակը PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Հինգշաբթի, 23 Ապրիլ 2009 00:00

 
Internet Systems Consortium կազմակերպությունը հայտարարել է նրա մասին, որ սկսում է BIND՝ DNS սպասարկիչի, 10-րդ տարբերակի աշխատանքները, որոնք կտևեն մոտ 5 տարի։ Նոր տարբերակի ստեղծմանը օժանդակելու մասին հայտարարել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` AFNIC (Ֆրանսի), CIRA (Կանադա), JPRS և SIDN (Հոլանդիա)։ 10-րդ տարբերակը, որի նախորդ 9-րդ տարբերակի աշխատանքները սկսվել էին 1998թ-ին, կունենա ամբողջովին մոդուլային կազուցվածք։
 
Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակը PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2009 00:00

 
Հայտարարվել է Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակի թողարկման մասին։ Նոր տարբերակում վերացվել են 9 խնդիրներ, որոնցից երկուսը իրենցից ներկայացնում էին բարձր աստիճանի և մեկը կրիտիկական աստիճանի վտանգներ։

Բացի ապահովության հետ կապված խնդիրներից լուծվել են նաև հարցեր, որոնք կապված էին կայունության հետ։ Օրինակ՝ ՏՇ-ի (տվյալների շտեմարան) ֆայլի վնասման պատճատով cookie-ի կորուստ, AOL և AIM Ինտերնետային էլ. փոստի կայքերի նամակների կցումների արտապատկերման խնդիրը։

Ուղղվել են հետևյալ խնդիրները՝
  • MFSA 2009-14 - JavaScript կոդի աշխատացման հնարավորություն՝ ծրագրի աշխատացման ընթացքում։ Այս խնդիրը կա նաև Thunderbird 2.0.0.21 և SeaMonkey 1.1.15 ծրագրերում, որոնց համար դեռ թարմացումներ չկան։
  • MFSA 2009-17 - Adobe Flash-ի ֆայլի "view-source:" ռեժիմում բացելիս ծրագրի ավելացումը այն աշխատեցնում է ձեր համակարգչի կոնտեքստում։ Այս բացթողումը կարող են օգտագործվել CSRF-հարձակում (Cross Site Request Forgery) կատարելու համար։
  • MFSA 2009-19 - XMLHttpRequest-ի և XPCNativeWrapper.toString-ի այլ հոսթին հարցում ուղարկելու սահմանափակումը շրջանցելու հնարավորություն։
Նշեմ, որ այս բացթողումները կան նաև Firefox 2.0.x տարբերակներում, որոնց համար այլևս թարմացումներ չեն թողարկվում։
 
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>

Էջ 1 ից 2
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009