Սկիզբ Նորություններ Թողարկումներ

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

Թողարկումներ
Նոր Ubuntu 9.10 PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2009 14:37

Թողարկվել է Ubuntu ՕՀ-ի 9.10 (Karmic Koala) տարբերակը, որը հասանելի է դեսկթոփ, սերվերային, cloud-շրջապատի (UEC և EC2 սպասարկիչների համար) և նեթբուքերի համար։ Զուգահեռ թողարկվել են հետևյալ տարբերակները՝ Kubuntu (KDE 4.3), Xubuntu (XFCE 4.6), Mythbuntu և Ubuntu Studio։

Բարելավվումներից կարևորներն են․
  • Դեսկթոփ․
    • Անցում է կատարվել հետևյալ ծրագրերի՝ Լինուքսի միջուկը՝ 2.6.31, Firefox 3.5, GNOME 2.28, KDE 4.3, XFCE 4.6.1, Apache 2.2, PostgreSQL 8.4, PHP 5.2.10, LTSP 5.1, GCC 4.4.1, glibc 2.10, Python 2.6.3: Բացի դրանից սկսվել են GNOME 3-ին անցնելու աշխատանքները։
    • Ավելացված է ubuntuone.com սպասարկիչի հետ աշխատելու հնարավորություն։ Apache CouchDB-ի հիման վրա իրականացված է օգտագործողի հասցեների գրքի, Tomboy գրառումների և Firefox-ի էջանշանների սինխրոնիզացիան UbuntuOne առցանց շտեմարանի հետ, որտեղ բոլոր օգտագործողները ունեն 2 ԳԲ անվճար տարածություն։
    • Kubuntu-ի հիման վրա ստեղծված է նոր հավաքածու՝ Kubuntu Netbook Edition, որը նախատեսված է փոքր էկրան ունեցող սարքերի համար։
    • Pidgin-ի փոխարեն օգտագործված է Empathy-ն։
    • Intel վիդեոսարքերի համար միացված է UXA (UMA Acceleration Architecture) համակարգը, որը հիմնված է GEM հիշողությունը ղեկավարող համակարգի վրա։
  • Տեղադրումը և փաթեթների ղեկավարումը․
    • Տեղադրման ժամանակ ինքնաբար առաջարկվում է ext4 ֆայլային համակարգը։
    • Թողարկման բաղադրության մեջ ավելացված է նոր համակարգ, որը ղեկավարում է փաթեթները և համակարգի թարմացումը( Ubuntu Software Center
  • Սպասարկիչ․
    • Հասանելի են Ubuntu Enterprise Cloud (UEC) և Amazon EC2 միջավայրերում տեղադրելու պատկերները։
    • Բարելավված է տեղադրման ընթացքը՝ iSCSI-ի օգտագործմամբ։ Այժմ տեղադրման համար անհրաժեշտ չէ օգտագործել iscsi=true հրամանը ։
  • Բեռնում․
    • Օգտագործված է բեռնման GRUB 2 համակարգը։ Այն օգտագործվում է միայն նոր տեղադրված համակարգերի համար։ Այսինքն՝ եթե դուք թարմացնում եք հին տարբերակը , ապա կօգտագործվի GRUB-ի հին տարբերակը։
    • 9.10-ը արդեն օգտագործում է Upstart բեռնման համակարգը։ 10.4 թողարկման համար նախատեսվում է բեռնման ժամանակը քչացնել մինչև 10 վարկյան։
    • Բարելավված է բեռնման պրոցեսի նոր գրաֆիկական ձևավորումը (Ubuntu Splash screen)։ Օգտագործողը հնարավորություն ունի հետևել բեռնման ընթացքին ավելի մանրամասն՝ անցնելով առաջին կոնսոլին։
  • Ապահովություն․
    • Ավելացված է ռեժիմ, որը չի թողնում կորիզի մոդուլների բեռնումը՝ համակարգի բեռնման պրոցեսից հետո։
    • Կատարված են մեծ աշխատանքներ AppArmor համակարգի օգտագործման համար, որը ավելի հասարակ է քան SELinux-ը։
  • Թողարկման ներքին կազմակերպումը․
    • Փաթեթների հավաքման համար օգտագործվել է GCC-ի 4.4 տարբերակը։
 
Ubuntu/Kubuntu 9.10-ի անվճար սկավառակների պատվիրում PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երկուշաբաթի, 26 Հոկտեմբեր 2009 00:00

Canonical կազմակերպությունը սկսել է Ubuntu 9.10 ՕՀ-ի սերվերային և դեսկթոփային տարբերակների անվճար սկավառակների պատվերների ընդունումը։ Պատվերները կատարվում են հետևյալ կայքի միջոցով shipit.ubuntu.com։ Սկավառակները տեղ են հասնում 6-ից 10 շաբաթվա ընթացքում։ Kubuntu 9.10 պատվիրելու համար այցելեք shipit.kubuntu.org:

Բացի դրանից Canonical-ը հայտարարել է Ubuntu 9.10-ի դեսկթոփային և սերվերային տարբերակների ազատ բեռման սկիզբը, որը կլինի հոկտեմբերի 29-ից։
 
OpenBSD-ի նոր 4.6 տարբերակ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երկուշաբաթի, 19 Հոկտեմբեր 2009 10:37

Պլանավորված ժամկետից երկու շաբաթ շուտ թողարկվել է OpenBSD-ի 4.6 տարբերակը։
Նոր տարբերակում կատարվել են հետևյալ փոփոխությունները․
  • Ինտեգրացվել է tmux-ը, որը հնարավորություններով և ստեղների ղեկավարմամբ նման է screen-ին։
  • Տեղադրման պրոցեսը պարզեցնելու համար նորից գրվել է տեղադրման ծրագիրը։ disklabel ծրագրւմ ավելացել է բաժինների ավտոմատ բաժանման հնարավորությունը։
  • Հիմնական համակարգի մեջ մտցվել է smtpd սպասարկիչը։
  • Բարելավված է PF փաթեթային ֆիլտրը՝
    • Այսուհետ PF-ը միացված է rc.conf-ում ինքնաբար։ Սանդարտ կարգավորման մեջ փակվում է միայն TCP 6000 պորտը՝ արտաքին հարցումների համար։
    • Բարձրացվել է ICMP և ICMPv6 փաթեթների ստուգման կոռեկտությունը։
  • Ցանցային ստեկի բարելավումները՝
    • Ավելացված է մառշուտիզացիայի վիրտուալ աղյուսակներ։
    • ifconfig գործիքում ավելացված է ցանցային ինտերֆեյսի և մառշուտիզացիայի վիրտուալ դոմենի կապի ստեղծման հնարավորություն։ Հիմա ifconfig-ով հնարավոր է անջատել IPv6-ի ապահովվումը նշված ինտերֆեյսի համար։
    • ping, traceroute, arp, nc և telnet գործիքների մեջ ավելացված է մառշուտիզացիայի դոմենի հնարավորություն։
  • Բարելավված է սարքավորումների ապահովությունը՝
    • Նոր քարտերի ապահովվում՝ RealTek RTL8103E, RTL8168DP, Broadcom BCM5709/BCM5716, Intel 82574L, 82575, 82576, ICH10, Marvell Yukon 2 88E8057։
    • Բարելավված է արտադրողականությունը և իջեցված է հոսանքի օգտագործումը հետևյալ ցանցային քարտերի համար ix, sis, msk, bnx և vr։
    • Նոր Wifi քարտերի սպասարկում՝ Airoha AL2230S, RTL8187B, Atheros AR9001U USB 802.11a/b/g/Draft-N։
    • Նոր պահպանման սարքերի սպասարկում՝ VIA VX855, Intel SCH IDE։
  • Պորտերի քանակը հասել է մինչև 5800։ i386-ի համար պատրաստված է 5606 փաթեթ, amd64՝ 5544։ Փաթեթներում կարող եք գտնել՝ Gnome 2.24.3, KDE 3.5.10, Xfce 4.6.1, MySQL 5.0.83, PostgreSQL 8.3.7, Postfix 2.6.2, OpenLDAP 2.3.43, Firefox 3.5, Thunderbird 2.0.0.22, OpenOffice.org 3.1.0, PHP 5.2.10, Python 2.4.6, 2.5.4, 2.6.2, Ruby 1.8.6.369։
  • Հարակից ծրագրավորողների ծրագրերը, որոնք տեղ են գտել OpenBSD 4.6-ում՝
    • Xenocara (փոփոխված X.Org 7.4 տերբերակի հիման վրա, freetype 2.3.9, fontconfig 2.6.0, Mesa 7.4.2, xterm 243)։
    • Gcc 2.95.3 և 3.3.5։
    • Perl 5.10.0։
    • Apache 1.3՝ SSL/TLS և DSO ապահովությամբ և կարատված են բարելավումներ կապված ապահովության հետ:
    • OpenSSL 0.9.8k։
    • Groff 1.15։
    • Sendmail 8.14.3, с libmilter։
    • Bind 9.4.2-P2։
    • Sudo 1.7.2։
    • KAME IPv6 վերջին տարբերակը։
    • Ncurses 5.2
    • Heimdal 0.7.2։
    • Binutils 2.15։
    • Gdb 6.3։
 
FreeBSD 7.2-ի պաշտոնական թողարկում PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երկուշաբաթի, 04 Մայիս 2009 00:00

Անցյալ թողարկումից 5 ամիս անց ներկայացվել է FreeBSD 7.2-ը, որը հասանելի է հետևյալ համակարգչային կառուցվածքների համար՝ amd64, i386, ia64, pc98, powerpc и sparc64։ Տեղադրման համար կան 4 տեսակի iso-պատկերներ՝ DVD, CD (3 դիսկ), LiveCD և կրչատված պատկեր՝ ցանցով տեղադրելու համար։
 
Թողարկվել է FreeBSD 7.2 տարբերակի բետա-տարբերակը PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Շաբաթ, 04 Ապրիլ 2009 02:07

 
FreeBSD 7.1 տարբերակի թողարկումից 3 ամիս անց հայտարարված է FreeBSD 7.2-ի առաջին բետա-տարբերակի թողարկումը։ FreeBSD-ի ստեղծողները պատրաստվում են Մայիսի 4-ին թողարկել FreeBSD 7.2-ը։ Համեմատած նախորդ տարբերակի, որի աշխատանքները տևեցին 10 ամիս, նրանք մոտ երկու անգամ կրճատել են տարբերակի պատրաստման ժամկետները։

FreeBSD 7.2-BETA1-ի տեստավորման ընթացքում ուշադրություն դարձրեք ցանցային bce(4) քարտի աշխատանքի և բազմա-հոսք գրադարանների աշխատունակության վրա։

Կայուն iso պատկերներ պատրաստված են հետևյալ համակարգերի համար՝ amd64, i386, ia64, pc98, powerpc և sparc64։
Բացի դրանից դուք կարող եք կատարել երկուական թարմացում 7.1-RELEASE տարբերակից։ Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ հրամանները.

Թարմացումների բեռնում՝

   freebsd-update upgrade -r 7.2-BETA1

Թարմացումների տեղադրում՝

   freebsd-update install

Համակարգի վերաբեռնում:

   shutdown -r now
 
 
Fedora 11 Beta PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2009 05:01

 

Թողարկվել է Fedora Լինուքսի 11-րդ բետա տարբերակը։

Այն կարողեք բեռնել հետևյալ կայքից՝ http://torrent.fedoraproject.org/:

 

 
Mandriva Linux 2009.1 RC1 PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Կիրակի, 29 Մարտ 2009 23:29

 

Թողարկվել է Mandriva Linux 2009.1-ի առաջին թողարկմանն ենթակա տարբերակը։ Այս տարբերակում կան հետևյալ ծրագրերը՝ KDE 4.2.1, GNOME 2.25.92, Xfce 4.6, X.Org server 1.6, OpenOffice.org 3.0.1 և Qt 4.5.0։ Այս տարբերակում արդեն օգտագործվում են որոշ էլեմենտներ նոր 2009.1 տարբերակի տեսքից։

Կարևոր ավելացում՝ խորհուրդ չի տրվում այս տարբերակի օգնությամբ թարմացնել 2009.0 տարբերակը, դա կապված է այս տարբերակում եղած արժեքավոր նորամուծություններ հետ։

 

 


Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009