|
Գրել է Վարդան Գևորգյան
|
|
Հինգշաբթի, 04 Փետրվար 2010 15:31 |
Թողարկվել է համակարգի արտադրողականությունը ստուգող Phoronix Test Suite փաթեթի նոր 2.4 տարբերակը։ Փաթեթը աշխատում է Լինուք, OpenSolaris, BSD ու Mac OS համակարգերում և տարածվում է ԸՀԱտ3-ով։ Համեմատած նախորդ տարբերակի հետ, այս տարբերակում կատարված են մոտ 180 փոփոխություններ, որոնցից են՝ Բարելավված է համատեղելիությունը հետևյալ համակարգերի հետ՝ OpenSolaris, FreeBSD 8.0, OpenBSD և NetBSD։ Ավելացված է բջջային համակարգեր՝ Palm webOS և Optware, նաև ավելացված է սկզբնական ապահովվումը Microsoft Windows 7-ի համար։ Ավելացված է նոր ստուգումների հնարավորություն՝ GCrypt, Bullet Physics Engine, Himeno Pressure Solver, FS-Mark, CompileBench, Unpack-Linux, Unigine Heaven, Battery-Power-Usage, Idle-Power-Usage, x264 և VDrift FPS Monitor։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2009 12:56 |
Թողարկվել է ազատ տարածվող անտիվիրուսային ClamAV ծրագրի 0.95.3 նոր տարբերակը, որում կատարվել են 139 ուղղումներ։ Նոր տարբերակում կարելի է նշել հետևյալ օգտակար բարելավումները․ - Բարելավված է աշխատանքը Windows ՕՀ-ոի հետ։ Կանգնեցված է OS/2 ՕՀ-ի սպասարկումը։
- Ավելացված է նոր կատարվող ֆայլերի ապահովումը՝ 64 բիթանոց ELF, Mach-O, UB (Universal Binaries) և IS (IS-cab և IS-msi):
- Ավելացված է cpio և 7z արխիվների ապահովումը։
- cvd ֆայլերը բեռնվում են միանգամից՝ առանց ժամանակավոր ֆայլում պահպանվելու։
- Բարելավվել է PDF ֆայլերի ստուգման կոդը։
- 30%-30% բարելավված է PE ֆորմատի մեծ ֆայլերի ստուգման արագությունը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 02 Նոյեմբեր 2009 13:02 |
Անցիալ շաբաթ Apple կազմակերպությունը փակել է zfs.macosforge.org բաց նախագիծը, որը զբաղվում էր ZFS ֆայլային համակարգի ներդնումով MacOS X ՕՀ-ում։ Փակումը բերեց նրան, որ որոշ ինտուզիաստներ ստեղծեցին նոր բաց նախագիծ MacZFS, որը հիմնված է Apple-ի կոդի վրա, բայց տարբերվում է ինտեգրման մեխանիզմով։ MacZFS-ը չի կատարվում միջուկի մակարդակի վրա այլ օգտագործողի մակարդակի վրա՝ օգտագործելով MacFUSE։ MacOS X-ի այն օգտագործողները, որոնք ուզում են օգտագործել ZFS նոր մոդուլը կարող են օգտագործել պատրաստված երկուական փաթեթից։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 02 Նոյեմբեր 2009 12:10 |
Մի քանի նոր հայտնաբերված խոցելիություններ - squidGuard-ում հայտնաբերվել է մի քանի խոցելիություն, որը օգտահործողին թույլ է տալիս շրջանցել ֆիլտրացիայի օրենքները և իրավունք ստանալ արգելված URL-ներին։ Օգտագործելով հասցեներ, որոնց սիմվոլների քանակը 4096 է կամ որոնց հասցեն պարունակում է // սիմվոլները։ Ուղղման համար թողարկվել է երկու ուղղում squidGuard 1.4-ի համար։
- Snort 2.8.5.1-ում ուղղված է խնդիրը, որը հնարավորություն էր տալիս ստեղծել պրոցեսի վթարային անջատմանը՝ ուղարկելով հատուկ մշակված IPv6 փաթեթ։ Հարձակումը կատարելու համար snort-ը պետք է հավաքել (compile) --enable-ipv6 օրենքով և ծրագիրը աշխատեցնել -v (verbose) ռեժիմում։
- OpenBSD-ի ցանցային ստեկում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս անվանափոխել NULL ցուցիչը, որը թույլ է տալիս տեղային օգտագործողին բերել միջուկի վթարային անջատմանը կանչելով getsockopt() ֆունկցիան որոշ նշված պարամետրերով՝ IP_AUTH_LEVEL, IP_ESP_TRANS_LEVEL, IP_ESP_NETWORK_LEVEL և IP_IPCOMP_LEVEL սոկետների համար։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2009 18:38 |
Թողարկվել է VirtualBox-ի ուղղումներով 3.0.10 տարբերակը, որում ուղղված են 30 սխալներ։ Որոշ ուղղումներ․ - բարձրացված է SMP ռեժիմում աշխատող ՕՀ-ի կայունությունը,
- Mac OS X ՕՀ-ում վերացված է հիշողության կորուստը,
- ուղղված են որոշ սխալներ Windows 7 ՕՀ-ի ապահովման համար,
- ուղղված է Solaris 10-ում DVD-ով աշխատելու հետ կապված սխալը,
- ստուգված է աշխատանքը Linux 2.6.32rc4-ի վրա,
- բարձրացված է USB 2.0 սարքերի հետ աշխատանքի կայունությունը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2009 14:37 |
Թողարկվել է Ubuntu ՕՀ-ի 9.10 (Karmic Koala) տարբերակը, որը հասանելի է դեսկթոփ, սերվերային, cloud-շրջապատի (UEC և EC2 սպասարկիչների համար) և նեթբուքերի համար։ Զուգահեռ թողարկվել են հետևյալ տարբերակները՝ Kubuntu (KDE 4.3), Xubuntu (XFCE 4.6), Mythbuntu և Ubuntu Studio։ Բարելավվումներից կարևորներն են․ - Դեսկթոփ․
- Անցում է կատարվել հետևյալ ծրագրերի՝ Լինուքսի միջուկը՝ 2.6.31, Firefox 3.5, GNOME 2.28, KDE 4.3, XFCE 4.6.1, Apache 2.2, PostgreSQL 8.4, PHP 5.2.10, LTSP 5.1, GCC 4.4.1, glibc 2.10, Python 2.6.3: Բացի դրանից սկսվել են GNOME 3-ին անցնելու աշխատանքները։
- Ավելացված է ubuntuone.com սպասարկիչի հետ աշխատելու հնարավորություն։ Apache CouchDB-ի հիման վրա իրականացված է օգտագործողի հասցեների գրքի, Tomboy գրառումների և Firefox-ի էջանշանների սինխրոնիզացիան UbuntuOne առցանց շտեմարանի հետ, որտեղ բոլոր օգտագործողները ունեն 2 ԳԲ անվճար տարածություն։
- Kubuntu-ի հիման վրա ստեղծված է նոր հավաքածու՝ Kubuntu Netbook Edition, որը նախատեսված է փոքր էկրան ունեցող սարքերի համար։
- Pidgin-ի փոխարեն օգտագործված է Empathy-ն։
- Intel վիդեոսարքերի համար միացված է UXA (UMA Acceleration Architecture) համակարգը, որը հիմնված է GEM հիշողությունը ղեկավարող համակարգի վրա։
- Տեղադրումը և փաթեթների ղեկավարումը․
- Տեղադրման ժամանակ ինքնաբար առաջարկվում է ext4 ֆայլային համակարգը։
- Թողարկման բաղադրության մեջ ավելացված է նոր համակարգ, որը ղեկավարում է փաթեթները և համակարգի թարմացումը( Ubuntu Software Center )։
- Սպասարկիչ․
- Հասանելի են Ubuntu Enterprise Cloud (UEC) և Amazon EC2 միջավայրերում տեղադրելու պատկերները։
- Բարելավված է տեղադրման ընթացքը՝ iSCSI-ի օգտագործմամբ։ Այժմ տեղադրման համար անհրաժեշտ չէ օգտագործել iscsi=true հրամանը ։
- Բեռնում․
- Օգտագործված է բեռնման GRUB 2 համակարգը։ Այն օգտագործվում է միայն նոր տեղադրված համակարգերի համար։ Այսինքն՝ եթե դուք թարմացնում եք հին տարբերակը , ապա կօգտագործվի GRUB-ի հին տարբերակը։
- 9.10-ը արդեն օգտագործում է Upstart բեռնման համակարգը։ 10.4 թողարկման համար նախատեսվում է բեռնման ժամանակը քչացնել մինչև 10 վարկյան։
- Բարելավված է բեռնման պրոցեսի նոր գրաֆիկական ձևավորումը (Ubuntu Splash screen)։ Օգտագործողը հնարավորություն ունի հետևել բեռնման ընթացքին ավելի մանրամասն՝ անցնելով առաջին կոնսոլին։
- Ապահովություն․
- Ավելացված է ռեժիմ, որը չի թողնում կորիզի մոդուլների բեռնումը՝ համակարգի բեռնման պրոցեսից հետո։
- Կատարված են մեծ աշխատանքներ AppArmor համակարգի օգտագործման համար, որը ավելի հասարակ է քան SELinux-ը։
- Թողարկման ներքին կազմակերպումը․
- Փաթեթների հավաքման համար օգտագործվել է GCC-ի 4.4 տարբերակը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2009 00:00 |
6 ամիս տևած աշխատանքներից հետո թողարկվել է տեքստային պրոցեսոր AbiWord-ի 2.8.0 նոր կայուն տարբերակը։ Հիմնական նորություններն են․ - Տեքստում հնարավորություն կա կոմենտարներ ավելացնել։
- Չակերտների տեղադրման ավելի խելացի ռեժիմ։
- Ամբողջովին ապահովվում է SVG ֆորմատը։
- Փաթեթի մեջ մտնում է հզոր մի հնարավորություն, որը թույլ է տալիս մեկ փաստաթղթի վրա աշխատել մի քանի անձանց։ Այս հնարավորությունը իրականացված է GNOME Telepathy տեխնոլոգիայի և անվճար AbiCollab.net web-սպասարկիչի օգնությամբ։
- Փաստաթղթի բազմաէջ խմբագրության ռեժիմ, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ էկրանների վրա միաժամանակ դիտել և խմբագրել փաստաթղթի տարբեր էջեր։
- Ավելացված է տպագրության նոր ենթահամակարգ, որը հիմնված է ոչ թե Gnome-Print տեխնոլոգիայի վրա, այլ GTK Print-ի։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 26 Հոկտեմբեր 2009 00:00 |
Canonical կազմակերպությունը սկսել է Ubuntu 9.10 ՕՀ-ի սերվերային և դեսկթոփային տարբերակների անվճար սկավառակների պատվերների ընդունումը։ Պատվերները կատարվում են հետևյալ կայքի միջոցով shipit.ubuntu.com։ Սկավառակները տեղ են հասնում 6-ից 10 շաբաթվա ընթացքում։ Kubuntu 9.10 պատվիրելու համար այցելեք shipit.kubuntu.org: Բացի դրանից Canonical-ը հայտարարել է Ubuntu 9.10-ի դեսկթոփային և սերվերային տարբերակների ազատ բեռման սկիզբը, որը կլինի հոկտեմբերի 29-ից։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2009 02:34 |
Թողարկվել է Samba 3.3.9 տարբերակը, որում ուղղված են 29 սխալ։ Համեմատաբար կարևոր ուղղումներն են․ - Ուղղված է Windows 2008(2008 r2)-ի հետ վստահելի հարաբերությունների հետ կապված սխալը
- Ուղղված է սխալ, որը բերում էր ֆայլերի վնասմանը երբ օգտագործվում էր smbclient ծրագիրը NT4-ի հետ։
- Ուղղված է Windows 7-ի բաժիններին դիմելու հետ կապված սխալը։
- Ուղղված է SAMR սպասարկիչի Winbind-ին դիմելու իրավունքների հետ կապված խնդիրը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 19 Հոկտեմբեր 2009 12:55 |
Թողարկվել է Pidgin-ի 2.6.3 տարբերակը։ Կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ - Վերացվել է սխալը, որը բերում էր ծրագրի քանդմանը Յունիքս ՕՀ վրա։
- icq/aim-ի ապահովման կոդում ուղղված է սխալ, որը բերում էր ծրագրի վթարային անջատմանը։ Դա լինում էր երբ ստացվող հաղորդագրությունը ուներ այնպիսի ֆորմատ, որը չի սպասարկվում Pidgin-ի կողմից։
- AOL-ի հետ համատեղ վերացվել է փակ ցուցակների հետ կապված սխալը։
|
|
|