կարդացի շատ դուրս եկավ, լավ գործ եք արել так держать ![]()
| Ի՞նչ է Լինուքսը |
|
|
|
| Written by Վարդան Գևորգյան | |||||||||
| Tuesday, 21 April 2009 00:00 | |||||||||
|
There are no translations available.
Առաջին հերթին եկեք հասկանանք թե ի՞նչ է Լինուքս կոչեցիալը։
Յունիքս (UNIX)Յունիքսը դա օպերացիոն համակարգ է։ Յունիքս համակարգը ստեղծվել է 1960-ական թվականներին Bell Labs-ի աշխատակիցների կողմից, որոնցից էին Կեն Թոմպսոնը, Դենիս Ռիտչին և Դուգլաս ՄակԻլռոն։ 1969թ. Կեն Թոմպսոնը գրեց Յունիքս ՕՀ-ի առաջին տարբերակը, որը Բրայան Կերնիգանը անվանեց UNICS (UNIplexed Information and Computing System), ավելի ուշ այն կրճատվեց և դարձավ UNIX։ Յունիքսի առաջին տարբերակը գրվել է Ասեմբլեր ծրագրավորման լեզվով։ 1969թ-ին Կեն Թոմպսոնը, Դենիս Ռիտչիի օգնությամբ ստեղծեց B ծրագրավորման լեզուն, որը իրենից ներկայացնում էր՝ 1966թ-ին ստեղծված, BCPL լեզվի պարզեցված տարբերակը։ 1972թ-ին դուրս է գալիս Յունիքս ՕՀ-ի երկրորդ տարբերակը, որը ամբողջովին գրաված է լինում B ծրագրավորման լեզվով։ 1969-1973 թվականներին B լեզվի հիման վրա ստեղծվեց նոր լեզու, որը ստացավ C անվանումը։ 1973թ-ին դուրս է գալիս Յունիս ՕՀ-ի երրորդ տարբերակը, որում տեղ է գտնում C լեզվի կոմպիլիատորը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 15-ին չորրորդ տարբերակը, որի միջուկը (kernel) ամբողջովին գրված է լինում C լեզվով։ 1975թ-ից սկսեցին դուրս գալ Յունիքս ՕՀ էր Bell Labs-ից դուրս։ ԳՆՈՒ (GNU - GNU's Not UNIX)
Լինուքս (Linux)
ԳՆՈՒ և Լինուքս
Ինչպես հնարավոր չէ ստեղծել ՕՀ առանց միջուկի, այդպես և միջուկը անօգտակար է առանց գործիքների, որոնք կօգտագործեն միջուկի հնարավորությունները։ ԳՆՈՒ նախագծի շնորհիվ Լինուսը հնարավորություն ստացավ Լինուքսում օգտագործել ազատ ծրագրեր՝ bash, gcc, tar, gzip և այլ արդեն հայտնի ծրագրեր։ Կարևորագույն քայլերից էր այն, որ ունենալով Լինուքս միջուկը և ԳՆՈՒ ծրագրերը՝ հնարավոր էր ստեղծել ազատ ծրագրեր ամբողջովին ազատ միջավայրում։ Բավականին աշխատանքներ տանելուց հետո, Լինուքս միջուկը և ԳՆՈՒ ծրագրերը սկսեցին աշխատել ավելի կայուն։ Բայց այդ ամենը օգտագործելու համար անհրաժեշտ էր բեռնել այն կրիչից։ Երբ առաջացավ պահանջ ունենալ համակարգիչ, որը անընդհատ կաշխատի ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ-ով, Հելսինկյան և Տեխասյան համալսարանների ծրագրավորողները ստեղծեցին կրիչների հավաքածու, որոնցով հնարավոր էր կոմպիլիացիա արված միջուկը և ծրագրերը գրել համակարգչի հիշողության վրա։ Այս կրիչների հավաքածուն դարձավ այժմյան Լինուքսի թողարկումների առաջին նախադեպը։ Լինուքսի առաջին թողարկումը դա Slackware ՕՀ-ն էր, որը ստեղծել էր Պատրիկ Ֆոլկեռդինգը 1994թ-ին։ Չնայած այն, որ հայտնվեցին ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ-ի տարբեր թողարկումներ, այնուհանդեպ այն օգտագործվում էր միայն ծրագրավորողների կողմից։ Իսկ եթե ինչ որ մեկին անհրաժեշտ էր լուծել իր խնդիրը, ապա նա սկզբում պետք է զբաղվեր ծրագրավորմամբ, ստեղծեր անհրաժեշտ ծրագիրը և միայն այդքանից հետո օգտագործել այն։ Քանի որ ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ-ում օգտագործվող բոլոր ծրագրերը անվճար էին և բաց կոդով, այդ պատճառով նրանք սկսեցին շատանալ և գնալով դառնալ ավելի կայուն։ Որոշ կազմակերպություններ սկսեցին հավաքել ազատ ծրագրերը և ստեղծել թողարկումներ։ Դա շատ բարենպաստ իրավիճակ էր այդպիսի կազմակերպությունների համար, որովհետև բոլոր ծրագրերը ազատ էին և չկար անհրաժեշտություն վճարել դրանց համար։ Վճարվում էին միայն այն ծրագրավորողները, որոնք հավաքում էին այդ ծրագրերը մեկ թողարկման տակ։ Առաջին հաջողակ կազմակերպությունը, որը աշխատեց այս մեխանիզմով դարձավ Red Hat-ը, որը հայտնվեց 1995թ-ին։ Red Hat-ը սկսեց հավաքել այնիպիսի թողարկումներ, որոնք կբավարարեն և՛ գրասենյակի աշխատողին և՛ համակարգերի ղեկավարներին։ Red Hat-ի շնորհիվ Լինուքսի աշխարհում տարածում գտավ RPM փաթեթների ֆորմատը։ Համարյա Red Hat -ի հետ միասին ստեղծվեց Debian նախագիծը։ Debian-ի խնդիրը գրեթե նույնն էր. ստեղծել թողարկում Լինուքս միջուկի վրա և օգտագործել ԳՆՈՒ նախագծի ազատ ծրագրերը։ Բայց Debian-ը ստեղծվել էր մի կարևոր գաղափարախոսությամբ. այն ամենը ինչ գտնվում է Debian-ի օֆիցիալ թողարկման մեջ, պարտադիր պետք է լինի ազատ, բաց ծրագրային կոդով և համապատասխաներ Ազատ Ծրագրային Կոդով Ծրագրերի գաղափարներին։ Debian-ի ստեղծողների խմբակցությունը չունի ոչ մի ֆինանսական օգուտ Debian-ի վաճառքից։ Այն ազատ տարածվում է Ինտերնետի միջոցով։ Իսկ CD և DVD տարբերակների գները հիմնականում չեն գերազանցում կրիչների արժեքը։ 1995թ-ից հետո ի հայտ եկան բազմաթիվ Լինուքսի թողարկումներ և՛ կոմերցիոն նպատակներով և՛ ազատ ինտուզիաստների միջոցով։ Ամեն մեկը ունի իր յուրահատկությունները, նպատակային օգտագործողը և փիլիսոփայությունը։
Comments (3)
Only registered users can write comments!
Joomla components by Compojoom
|
|||||||||


